Անգղների մասին իրազեկման միջազգային օր․ միանում ենք տեղեկատվական նախաձեռնություններին

Սեպտեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է Անգղների մասին իրազեկման միջազգային օրը։ Այն նպատակ ունի բարձրացնել հանրության տեղեկացվածությունը այս յուրահատուկ թռչունների մասին, որոնք էկոհամակարգերում կատարում են կարևորագույն դեր՝ մաքրելով միջավայրը օրգանական թափոններից և կանխելով հիվանդությունների տարածումը։

FPAN «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակում, մենք միանում ենք այս միջազգային նախաձեռնությանը և հայտարարում ենք Անգղների իրազեկման միամսյակ։ Այս ընթացքում կանցկացնենք տեղեկատվական և էկոկրթական միջոցառումների շարք՝ դպրոցներում, հասարակական վայրերում և սոցիալական ցանցերում՝ նպատակ ունենալով.

  • Բարձրացնել գիտելիքները անգղների կենսակերպի, տարածվածության և տեսակների մասին,

  • Կանխել բնության նկատմամբ դրսևորվող անփութության և վանդալիզմի դեպքերը,

  • Խրախուսել հոգատար և գիտակից վերաբերմունք երիտասարդ սերնդի մոտ։

📌 Այս միամսյակի ընթացքում մեր ֆեյսբուքյան էջում կտեղադրվեն հետաքրքիր փաստեր, լուսանկարներ, տեսանյութեր և ճանաչողական նյութեր Հայաստանի անգղների մասին։ Բոլոր ցանկացողները կարող են նաև ուղարկել իրենց պատրաստած նյութերը՝ (լուսանկարներ, տեսանյութեր, նկարներ, պատմվածքներ և այլն), որոնցից լավագույնները կհրապարակվեն մեր էջում և կստանան մրցանակներ։

📚 FPAN թիմը մի շարք դպրոցներում կիրականացնի նաև թեմատիկ դասընթացներ՝ «Հայաստանի Անգղները» խորագրով։ Այդ դասընթացների ընթացքում կհայտարարվի մրցույթ՝ լավագույն նկարի կամ պատմության համար, իսկ հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու թռչնադիտարկում-արշավի մեր թիմի հետ։

📣 Միամսյակի ամփոփիչ միջոցառումը կլինի հանրային բաց դասախոսություն և թռչնադիտարկում։ Մանրամասները՝ շուտով մեր էջում։

Մենք ուրախ կլինենք լսել ձեր առաջարկները և սպասում ենք ձեր մասնակցությանը՝ միասին նպաստելու բնության պահպանությանը։