Հայտերի ներկայացման հրավեր - Կաթնասունների մոնիթորինգի իրականացում

 

Հայտերի ներկայացման հրավեր

Կաթնասունների մոնիթորինգի իրականացում Վայոց ձորի մարզում

«Հանուն Մարդկության և Բնության» հայկական ասոցիացիա (FPAN) ՀԿ-ն հրավիրում է համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներին և կազմակերպություններին ներկայացնել տեխնիկական և ֆինանսական առաջարկներ՝ Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների ծրագրային գյուղերի վարչական տարածքներում կաթնասունների դաշտային մոնիթորինգ իրականացնելու համար։

Հայտերի ներկայացման հրավերն իրականացվում է «Կենտրոնական Հայաստանում պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից։

Աշխատանքի նպատակը

Աշխատանքի նպատակն է իրականացնել միջին և խոշոր կաթնասունների ուսումնասիրություն Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների ծրագրային գյուղերի վարչական տարածքներում՝ պարզելու տարածքում հանդիպող կաթնասունների տեսակային կազմը, հնարավոր տարածական բաշխվածությունը և մարդածին գործոնների հնարավոր ազդեցությունը։

Ուսումնասիրությունը պետք է իրականացվի ոչ ինվազիվ մեթոդներով՝ ֆոտոթակարդների կիրառմամբ, հետքերի և կենսագործունեության այլ նշանների գրանցմամբ, ինչպես նաև առկա գրականության և տվյալների վերլուծությամբ։

Աշխատանքի իրականացման վայրը

Վայոց ձորի մարզ, Վայք և Ջերմուկ համայնքների 19 ծրագրային գյուղերի վարչական տարածքներ։

Աշխատանքի ժամկետը

Հունիս – հոկտեմբեր 2026 թվական։

Աշխատանքի ծավալը

  • 20 դաշտային աշխատանքային օր
  • 6 աշխատանքային օր՝ տվյալների մշակման և վերջնական հաշվետվության պատրաստման համար

Կատարողին ներկայացվող հիմնական պահանջները

  • Կաթնասունների դաշտային ուսումնասիրության փորձ
  • Ֆոտոթակարդների կիրառման հմտություններ
  • Կաթնասունների հիմնական հետքերի և կենսագործունեության նշանների ճանաչման կարողություն
  • GPS/GNSS սարքերի կամ քարտեզագրական հավելվածների կիրառման հմտություններ
  • Ֆոտո/վիդեո և դաշտային տվյալների մշակման ու վերլուծության փորձ
  • Մասնագիտական և կիրառական հաշվետվությունների պատրաստման կարողություն

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել

  • Ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության համառոտ ներկայացում
  • Համապատասխան փորձի նկարագրություն
  • Նմանատիպ իրականացված աշխատանքների ցանկ

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 1-ը, ժամը 18:00։

Հայտերի ընդունման հասցե

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

Էլ․ փոստ՝ info@fpan.am

Էլեկտրոնային նամակի թեմայում խնդրում ենք նշել՝

Mammal Monitoring – 1.2.1.2

Լրացուցիչ տեղեկությունների և տեխնիկական առաջադրանքը ստանալու համար կարող եք դիմել վերը նշված էլեկտրոնային հասցեով։

Միայն նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ կկապվեն։

```