«Բազե» կրթական նախաձեռնություն՝ բնաճանաչողություն և կենսաբազմազանության պահպանում

Ժամանակակից աշխարհում, երբ մարդկային գործունեությունը հաճախ լուրջ ազդեցություն է ունենում բնության վրա, էկոլոգիական կրթության և բնաճանաչողության անհրաժեշտությունը երբեք այսքան կարևոր չի եղել։ Կենսաբազմազանության պահպանման գործում կարևորվում է երիտասարդ սերնդի իրազեկվածությունն ու ներգրավվածությունը։

FPAN «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Բազե» խորագրով կրթական-տեղեկատվական նախաձեռնություն, որի նպատակն է խթանել աշակերտների հետաքրքրությունն ու գիտելիքները Կարմիր գրքում գրանցված թռչունների, մասնավորապես՝ բազեի և նրան նման տեսակների վերաբերյալ։ Այս ծրագիրը իրականցվում է ՀՀ մարզերի դպրոցներում՝ էկոլոգիական կրթությունն ու արժեքների ճանաչումը տարածելու նպատակով։

📌 Ծրագրի հիմնական ուղղությունները են՝

  • Դասախոսություններ Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակների, հատկապես գիշատիչների մասին,

  • Քննարկումներ Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի պաշտպանության կարևորության շուրջ,

  • Ստեղծագործական մրցույթներ (նկարչություն, գրավոր աշխատանքներ, թռչնի օրագիր և այլն),

  • Շրջակա միջավայրի պահպանության թեմայով միջոցառումներ՝ դպրոցականների ներգրավմամբ։

📚 Այս նախաձեռնությունը միտված է դպրոցականների մոտ զարգացնելու էկոլոգիական մտածողություն և հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ։ «Բազե»-ն ոչ միայն թռչնի խորհրդանիշ է, այլև երիտասարդ գիտելիք որոնողի, ով ուշադիր է շրջակա միջավայրին և պատրաստ է դրական փոփոխության։

Հետագայում ծրագիրը նախատեսում է նաև բնապահպանական ճամբարներ, դաշտային ուսուցման այցեր և հանդիպումներ բնության պահպանության ոլորտի մասնագետների հետ։