«Բնության հատուկ պահպանվող տարածքների բուֆերային գոտիների կայուն զարգացում և գյուղական համայնքներում աղքատության նվազեցում» ծրագրի շրջանակում կազմակերպվում է ֆինանսների և մարքեթինգի գործնական դասընթաց։
Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Վայք քաղաքի «Լիդեր» հյուրանոցի հանդիպումների դահլիճում։
Դասընթացի մասին
Դասընթացը նախատեսված է փոքր բիզնեսների ներկայացուցիչների, անհատ ձեռնարկատերերի, տեղական արտադրողների և ձեռնարկատիրական նախաձեռնություն ունեցող անձանց համար։ Այն մասնակիցներին կփոխանցի գործնական գիտելիքներ՝ ծախսերն ավելի արդյունավետ կառավարելու և մարքեթինգային գործիքներով արտադրանքը կամ ծառայությունն առաջխաղացնելու համար։
Ծախսերի պլանավորում, հաշվառում և վերահսկողություն՝ բիզնեսի ֆինանսական կայունության ապահովման համար։
Նպատակային լսարանի ընտրություն, առաջարկի ներկայացում և արտադրանքի կամ ծառայության առաջխաղացում տարբեր մարքեթինգային ալիքներով։
Ովքե՞ր կարող են մասնակցել
Դասընթացին կարող են դիմել ծրագրի թիրախային 19 բնակավայրերի բնակիչները, որոնք արդեն իրականացնում են կամ ցանկանում են սկսել եկամտաբեր գործունեություն։ Մասնակցությունը նախատեսված է՝
- գործող և նորաստեղծ փոքր բիզնեսների ներկայացուցիչների,
- անհատ ձեռնարկատերերի,
- կոոպերատիվների անդամների և ստեղծվող կոոպերատիվների նախաձեռնող խմբերի,
- ֆերմերների և տեղական արտադրողների,
- ձեռնարկատիրական գաղափար կամ համայնքային տնտեսական նախաձեռնություն ունեցող անձանց համար։
Ծրագրի թիրախային բնակավայրերը
Ազատեկ, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի, Գնդեվազ, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Կապույտ, Կարմրաշեն, Կեչուտ, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Փոռ և Հերհեր։
Անցկացման մանրամասները
Ամսաթիվ՝ 2026 թվականի հոկտեմբերի 7
Վայր՝ «Լիդեր» հյուրանոցի հանդիպումների դահլիճ
Հասցե՝ Ջերմուկի խճուղի 6, Վայք 3801
Գրանցումն արդեն բաց է
Մասնակցության տեղերը սահմանափակ են։ Խնդրում ենք նախապես լրացնել գրանցման հայտը։ Հայտերի ուսումնասիրությունից հետո ծրագրի թիմը կապ կհաստատի ընտրված մասնակիցների հետ և կտրամադրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ համայնքների 19 գյուղական բնակավայրերում՝ նպաստելով բնական ռեսուրսների կայուն կառավարմանը, կենսաբազմազանության պահպանությանը և տեղական տնտեսական հնարավորությունների զարգացմանը։
Ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և ԱԿԲԱ բանկի աջակցությամբ։ Հայաստանում ծրագիրն իրականացնում են «Հանուն մարդկանց և բնության հայկական ասոցիացիա» (FPAN) և «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունները։
Ֆինանսավորող և գործընկեր կազմակերպություններ




